-
09.06.2014|
11:24
Երեկ Գորիսի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով քաղաքապետ է դարձել ՀՀԿ թեկնածու Վաչագան Ադունցը: Վերջինիս աջակցում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիցկա):
-
09.06.2014|
11:23
ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն այսօր` հունիսի 9-ին, սկսում են երկօրյա բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Ժնևյան այս հանդիպմանը նախորդել են մի քանի ամիսների քննարկումներ, որոնք ուղղված էին 2013-ի նոյեմբերյան գործարքը մշտական համաձայնագրի վերածելուն:
-
08.06.2014|
20:35
Հունիսի 7-ը Վատիկան պետության ծննդյան տարեդարձն է։ Վատիկանն իր ներկա տեսքով ի հայտ է եկել 85 տարի առաջ՝ Իտալական Թագավորության և Սուրբ Աթոռի միջև կնքված Լաթերանյան պայմանագրերով։ Փաստաթուղթը Լաթերանյան առաքելական պալատում 1929թ. ստորագրել են կարդինալ Պետրոս Գասպարին և Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին։
-
08.06.2014|
13:47
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ոչնչացնել գրոհայիններին, ովքեր կռվում են ընդդեմ ՈՒկրաինայի: Ընդ որում` Լուկաշենկոն կտրականապես հրաժարվել է միջնորդական դերից` ճգնաժամի կարգավորման հարցում:
-
08.06.2014|
13:46
Երեկ Թբիլիսիի կենդանաբանական այգում երեք երիտասարդ ենթարկվել է երկու վագրերի հարձակման, ինչի արդյունքում նրանցից մեկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժին, իսկ երկուսի վնասվածքները համեմատաբար թեթև են:
-
08.06.2014|
13:41
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական TСH հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՈՒկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյին խորհուրդ է տվել չդադարեցնել երկրի արևելքում ուժային գործողությունը:
-
08.06.2014|
13:38
Ադրբեջանը չի ծրագրում մտնել որևէ միություն, այդ թվում Եվրասիական տնտեսական միություն և Եվրոպական միություն՝ հայտարարել է Ադրբեջանի տնտեսության և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը:
-
08.06.2014|
13:27
ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցությունների նպատակով կհանդիպեն Ժնևում՝ հունիսի 9-10-ին՝ հաղորդում է Reuters-ը:
-
08.06.2014|
13:26
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Վարչապետը կարևորել է հարևան Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը:
-
08.06.2014|
13:23
ՈՒկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն ստանձնելով պաշտոնը՝ առաջին իսկ ճառում խոստացավ երկիրը տանել դեպի Եվրամիություն, խաղաղություն բերել երկրի արևելյան շրջաններին: